Ի՞ՆՉ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իր առջև նպատակ է դրել կիրառել ժամանակակից տեխնոլոգիական նորամուծությունները և խթանել կրթության որակի և արդյունավետության բարձացումը առաջարկում է էլէկտրոնային ուսուցման դասընթացներ:


Էլեկտրոնային ուսուցումն իրենից ներկայացնում է հմտությունների և գիտելիքների փոխանցում համացանցի միջոցով: Էլեկտրոնային ուսուցման գործընթացն իր մեջ ներառում է ցանցային ուսուցումը, համակարգչային ուսուցումը, վիրտուալ կրթությունը և թվային համագործակցությունը:


Այնպիսի հապավումներն, ինչպիսիք են CBT(Computer Based Taining)-ը, IBT(Internet Based Training)-ը կամ WBT(Web Based Training)-ը օգտագործվում են որպես էլեկտրոնային ուսուցման հոմանիշներ ` միաժամանակ բացահայտելով դրա էությունը, խնդիրները և հեռանկարները:


Էլեկտրոնային ուսուցումը համարվում է ուսուցման առավել արդյունավետ մեթոդ: Նախ և առաջ այն կարող է իրականացվել աշխարհագրական ցանկացած կետում և, հետևապես, տնտեսապես առավել ձեռնտու է: Ճկունությունը համարվում է էլէկտրոնային ուսոցման հաջորդ առավելությունը, քանի որ թույլ է տալիս ցանկացած պահի և ցանկացած ժամանակ մասնակցել դասընթացներին: Էլեկտրոնային ուսուցումը նախընտրած անձանց կողմից նաև կարևորվում է այն հանգամանքը, որ նրանք կարող են ընտրել ուսուցման տարբեր եղանակներ, ինչպես նաև նյութեր, որոնք համապատասխանում են նրանց յուրաքանչյուրի կրթական մակարդակին և այս ամենը համատեղել զբաղվածության հետ:


Կարելի է հստակորեն նշել, որ էլեկտրոնային ուսուցման համակարգում անհատն է իր պահանջմունքներով և նախընտրություններով, քանի որ այն ընձեռում է լայն հնարավորություններ և ազատություններ ուսուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: