ՏՏ գիտելիքի բաժին

Բաժնի գործունեությունն ուղղված է էլեկտրոնային, համակարգչային ծրագրերի և տեղեկատվական գրագիտության ուսուցման կազմակերպմանը, կադրերի վերապատրաստմանը, ուսումնական և գիտական անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, մշակման ու տարածման գործառույթների իրականացմանը: Այժմ բաժնի գործունեության շրջանակներում առաջնահերթ խնդիր է բուհում էլեկտրոնային ուսուցման ներդրումը, տեղեկատվության կառավարման և տեխնոլոգիաների կրթության մատուցումը ու համակարգչային հմտությունների ինտենսիվ դասընթացների կազմակերպումը: Էլեկտրոնային դասընթացների մշակման և գործարկման նպատակով կենտրոնի կողմից մշակվել է ծրագիր, որի հիմնական նպատակն է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին մատուցել հմտություններ համապատասխան ծրագրային ապահովման միջոցով սեփական էլեկտրոնային դասընթացների ստեղծման, մատուցման և գիտելիքների գնահատման համակարգ ստեղծելու վերաբերյալ:

Բաժնի վարիչ՝ Ենգիբարյան Վահագն Խոսրովի

Последнее изменение: Thursday, 6 September 2018, 12:18