TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ում իրականացվեցին մի շարք բարեփոխումներ՝ ագրարային էկոնոմիկա և ագրարային մենեջմենթ կրթական ծրագրերում ուսանողակենտրոն ուսուցման ներդրման, դասավանդման գործնական բաղադրիչի խթանման, պրակտիկաների առավել արդյունավետ կազմակերպման ուղղություններով։ 

TOPAS-ի կարևորագույն ներդրումներից էր նաև Զանգվածային բաց առցանց դասընթացների ստեղծումը (MOOC), ինչպես նաև ագրարային բարձրագույն կրթության կազմակերպման վերաբերյալ ձեռնարկի տպագրումը։ 

Սույն հարթակը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են վերոհիշյալ թեմաներով։ 

Առցանց դասընթացների միջոցով կարող եք ծանոթանալ ագրարային ոլորտում տվյալների հաշվարկման հիմնադրությներին, իսկ ներբեռնված Excel աշխատանքային գործիքները հնարավորություն են տալիս մեկտեղել հավաքագրված տվյալներն ու հեշտացնում դրանց վերլուծության ընթացքը։

TOPAS ծրագրի տեղական համակարգող, ՄԿԴ պետ՝ Գ․ Համբարձումյան